Բարձր է գնահատվել Մատենադարանում կատարվող աշխատանքները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունները:
Բարձր գնահատելով Մատենադարանում կատարվող աշխատանքները՝ Գևորգ Մանթաշյանը խոսել է ձեռագրատան թվային տեխնոլոգիաների գործիքակազմն առավել հագեցնելու անհրաժեշտության մասին:
–