Ինչ օրակարգով է մեկնարկելու ԱԺ նոր նստաշրջանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 11-ից մեկնարկելու է ութերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը։ Այս ընթացքում ԱԺ պատգամավորները դեռ գտնվում են արձակուրդում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն սեպտեմբերի չորսից խորհրդարանում կյանքն ակտիվանալու է։

Բանն այն է, որ լիագումար նիստերի օրակարգը կազմելու համար պետք է տեղի ունենա հանձնաժողովների նիստեր, որոնք սովորաբար կայանում են հերթական նստաշրջանից մեկ շաբաթ առաջ։ Այսպիսով, տեղեկացանք անգամ, որ արդեն կան նախագծեր, որոնք լինելու են այդ հանձնաժողովների նիստերի օրակարգերում։ Խոսքը հիմնականում կառավարության կողմից արդեն իսկ ընդունված եւ խորհրդարան ուղարկված նախագծերի մասին է։ Իհարկե, կան նաեւ նախագծեր, որոնք չեն քննարկվել դեռ գարնանային նստաշրջանում եւ կրկին քննարկման են ենթակա արդեն սեպտեմբերից գումարվող նստաշրջաններում:

Դեռ հուլիսի 31-ին օրակարգ մտած նախագծերից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում։ Ըստ այդ օրենսդրական նախագծի՝ առաջարկվում է 60 տոկոս հավելում սահմանել առաջին Ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար։

Մեկ այլ նախագծով էլ պետք է վավերացվի մի արձանագրություն, որը վերաբերում է բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը։ Խոսքը թիվ 13 արձանագրության մասին է։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print