🎥Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել

Երկու հարակից հինգհարկանի շենքերում մի քանի պատուհան է կոտրվել:

Այսօր վաղ առավոտյան Ուկրաինան երեք անօդաչու թռչող սարքով հերթական հարձակումն է գործել Մոսկվայի վրա։ ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ներից երկուսը խոցվել են Մերձմոսկվայի Մոժայսկի և Խիմկիի շրջաններում, երրորդը հաջողվել է ճնշել ռադիոէլեկտրոնային սարքերի միջոցով, ինչից հետո այն ընկել է «Մոսկվա Սիթի»-ի տարածքում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները:

«Քաղաքային արտակարգ ծառայությունները զննում են տարածքը համալիրի պարագծով՝ հարվածի հետևանքները պարզելու համար։ Երկու հարակից հինգհարկանի շենքերում մի քանի պատուհան է կոտրվել»,-իր Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print