Փրկարարները նկուղային հարկում հայտնաբերել են 87-ամյա Ն․ Վ․- ի դին։
Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվել է երկհարկանի առանձնատուն։ Փրկարարները նկուղային հարկում հայտնաբերել են 87-ամյա Ն․ Վ․- ի դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհի մասին ահազանգ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացել են այսօր ժամը 05։39-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի 4-րդ փակուղու տներից մեկում և մոտակա խորդանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։58-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 200 քմ)՝ գույքով և տանը կիցը խորդանոցի տանիքը (մոտ 40 քմ)։