Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր:
Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 24-ին տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Միջոցառումն անցկացվելու է Ծաղկաձոր քաղաքում: Նիստի ընթացքում կքննարկվեն եվրասիական ինտեգրացիային և համագործակցությանը վերաբերող արդիական մի շարք հարցեր: