Հնդկական լուսնագնացն արդեն Լուսնի վրա է

«Վիքրամ»-ը Լուսին է հասցրել «Չանդրայան-3» միջմոլորակային ավտոմատ կայանը։

Հնդկական «Վիքրամ» վայրէջքի մոդուլը, որը կրում էր «Պրագյան» լուսնագնացը, հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։

Այն հեռարձակվում էր ուղիղ եթերում, որին հետևում էր մոտ 6,5 միլիոն մարդ։

Հնդկաստանը դարձել է չորրորդ երկիրը, որը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո իր ապարատն իջեցրել է Լուսնի մակերևույթի վրա։ Ընդ որում, Հնդկաստանն առաջինն է, որի սարքավորումը վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում։

«Վիքրամ»-ը Լուսին է հասցրել «Չանդրայան-3» միջմոլորակային ավտոմատ կայանը։ Գրեթե միաժամանակ Երկրի արբանյակին մոտեցել է նաև ռուսական «Լունա-25» կայանը։ Լուսնի մակերևույթի վրա վերջինիս վայրէջքն անհաջող է եղել և ձախողվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print