Հայտնի է՝ կործանված ինքնաթիռի ուղևորների անունները

Ինքնաթիռում են եղել Պրիգոժինի երկու տեղակալները։

Ռոսավիացիան հրապարակել է Տվերի մարզում վթարի ենթարկված բիզնես-ջեթի ուղևորների ցանկը։

Ըստ այդմ, ինքնաթիռում են եղել նրա երկու տեղակալները`

  • Դմիտրի Ուտկին-պահեստազորի փոխգնդապետ, պրոֆեսիոնալ զինվորական, մինչև 2013 թվականը ՝ ՊՆ ԳՀՎ 2–րդ առանձին հատուկ նշանակության բրիգադի 700-րդ առանձին հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, «Վագներ»–ի հրամանատար։
  • Վալերի Չկալով-նախկին գործարար, կապված էր Պրիգոժինի բիզնես կառույցների հետ: «Վագներում» Պրիգոժինի տեղակալը, որը ենթադրաբար պատասխանատու էր Անվտանգության ծառայության աշխատանքի համար:
  • Եվգենի Մակարյան – «Վագներ»-ի մարտիկ:
  • Ալեքսանդր Տոտմին – «Վագներ»-ի մարտիկ։ Ըստ ուկրաինական «Миротворец» կայքի՝ նա կռվել է Սուդանում։
  • Պրոգոտին Սերգեյ – «Վագներ»-ի մարտիկ, հետախույզ-նռնականետ։
  • Նիկոլայ Մատուսեև-նրա մասին տեղեկություններ հնարավոր չի եղել գտնել:

Հիշեցնենք՝ ՌԴ Տվերի մարզում բիզնես-ջեթ է կործանվել։ 10 մարդ է զոհվել։ Այն ուղևորվում էր Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print