Բայդենը հոգեպես ավելի թույլ է, քան ֆիզիկապես. Թրամփ

Բայդենը չէր մասնակցել քարոզարշավի առաջին հանրապետական բանավեճին։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի ֆիզիկական ունակությունները 2024 թվի մրցապայքարում, քանի որ նա բաց էր թողել քարոզարշավի առաջին հանրապետական բանավեճը:

«Կարծում եմ՝ նա հոգեպես ավելի թույլ է, քան ֆիզիկապես։ Իսկ ֆիզիկապես նա ընդհանրապես մարզիկ չէ։ Երբ նա քայլում է, չի կարողանում ոտքերը բարձրացնել գետնից… Լողափում նա չի կարող բարձրացնել ծովային մահճակալը։ Լողափում նա սարսափելի տեսք ունի, նա չի կարող քայլել ավազի վրա, երբ դա այնքան էլ դժվար չէ», – ասել է 77-ամյա Թրամփը 80-ամյա Բայդենի մասին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print