Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր։
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:
Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:
1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:
Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: