Բաքվում դժգոհ են նրա «հայամետ դիրքորոշումից»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է ընդունել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Բաքվում դժգոհ են նրա «հայամետ դիրքորոշումից»։
Հիշեցնենք՝ բելգիացի նախարարն ավելի վաղ տարածաշրջանային այցով եղել էր Հայաստանում, այնուհետև մեկնել էր Վրաստան։ Իսկ այսօր նա պետք է մեկնի Ադրբեջան: