Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով միջպետական վարկ կտրամադրվի: Համապատասխան որոշումը հաստատվել է կառավարության այսօրվա նիստում:
Նախատեսվում է վարկը հատկացնել հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար: