Ռուս խաղաղապահները շարունակում են առաջադրանքները ԼՂ-ում

Այս մասին ասվում է օգոստոսի 24-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Այս մասին ասվում է օգոստոսի 24-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print