Մի քանի տոննա ձմերուկով բարձված մեքենան կողաշրջվել և հայտնվել է դաշտում

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 16:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Գառնիկ Շ.-ն իր վարած Ford Transit  մակնիշի ավտմեքենայով Երևան Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին  և կողաշրջվել ու հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գառնիկ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print