Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ՖՖ նախագահի այս քայլն անընդունելի է, և որ նրա ներողությունը բավարար չէ։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մտածում է իր պաշտոնից հեռանալու մասին։ Գրել է Daily Mail-ը։
Ռուբիալեսն Աշխարհի գավաթի եզրափակչում Անգլիայի նկատմամբ Իսպանիայի հաղթանակից հետո (1:0) համբուրել էր իսպանացի Խենի Հերմոսոյի շուրթերը։
Նա լայնորեն դատապարտվել է իր պահվածքի համար և, չնայած սկզբում իր վիրավորողներին «ապուշ» էր անվանել, ի վերջո ներողություն էր խնդրել արարքի համար։
Հերմոսոն ասել էր, որ իրեն դուր չի եկել Իսպանիայի ՖՖ նախագահի քայլը:
Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ ՖՖ նախագահի այս քայլն անընդունելի է, և որ նրա ներողությունը բավարար չէ։
Հինգշաբթի օրը հայտարարվել էր նաև, որ ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Ռուբիալեսի դեմ:
–