Հայաստանն Ադրբեջանին 5-րդ անգամ է փոխանցել նույն պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկները։ Տեղեկությունը հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ադրբեջանին փոխանցվածը ոչ թե խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է, այլ նոր առաջարկներ բանակցվող տարբերակի մեջ։
Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց հայկական կողմի առաջարկները Ադրբեջանին փոխանցելու մասին։