ՀՀ ՊԵԿ նախագահը Մեղրի-Նովրուզ անցակետերի հարցը քննարկել է ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ

Անդրադարձ է կատարվել նաև բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմները քննարկել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

Հոջաթոլլահ Աբդոլմալեքին իր հերթին ընդգծել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային մարմինների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խթանման, ինչպես նաև հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համատեքստում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print