Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջը ջնջվել է

Ադրբեջանական կողմից ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով:
Ամիսներ շարունակ ակտիվ բողոքներ էին ներկայացվում էջի դեմ, ինչի հետևանքով աստիճանաբար մեծ սահմանափակումներ էին դրվել էջի վրա՝ գրառումների դիտելիության արհեստական նվազման, տարբեր գործառույթների անհասանելիության տեսքով:

Իսկ վերջին շրջանի բողոքների հետևանքով օգոստոսի 26-ին էջն ամբողջապես անհասանելի է դարձել: Էջի պատասխանատուները սահմանված ընթացակարգերով իրենց բողոք-դիմումն են հղել ֆեյսբուքի ներկայացուցիչներին՝ ներկայացնելով էջը ջնջելու որոշումը չեղարկելու պահանջ ու հիմնավորումներ:

Էջն ուներ 459,000 հետևորդ և կարևոր դեր ուներ ԱՀ նախագահի գործունեության թափանցիկության ապահովման գործում: ԱՀ նախագահի աշխատակազմն անընդունելի է համարում ֆեյսբուքի որոշումը հատկապես առկա ծանր պայմաններում, երբ Ադրբեջանը ձգտում է Արցախի ժողովրդին բացարձակ մեկուսացման ու շրջափակման ենթարկել, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print