Հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշարձանի 37 նախագիծ է ներկայացվել, որոնք քվեարկության են դրվել «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:
«Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն նաև հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ»,– ասված է հաղորդագրությունում։
Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում: