Դեղերը շահառուներին անվճար կհատկացվեն 2024 թվականից։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ևս 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը 2024 թվականից պետության կողմից շահառուներին կհատկացվեն անվճար։
Այդ հիվանդություններն են`
1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ
2) առաջնային իմունոդեֆիցիտ
3) կավասակի հիվանդություն
4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ
5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ
6) ցրված սկլերոզ
Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`
- անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,
- կկանխարգելվի հիվանդության զարգացումը,
- կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները: