Երևանից դեպի Սյունիքի մարզ կանոնավոր չվերթերի մեկնարկը տրվել է օգոստոսի 21-ից։
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չի կայացել եղանակային պայմանների պատճառով, հայտնում են «ՆովԷյր» ավիաընկերությունից։
«Ինքնաթիռը ժամանակին օդ է բարձրացել, բայց Կապանում եղանակային պայմանների պատճառով, մասնավորապես՝ տեսանելիություն չլինելու հետևանքով վերադարձել է՝ «Զվարթնոց»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։
Երևան–Կապան–Երևան կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Մի ուղղությամբ տոմսի արժեք սկսվում է 20.000 դրամից։