Ֆրանսիայում Սեն-Անդրե քաղաքում ուժեղ սողանքի պատճառով արգելափակվել է դեպի Իտալիա տանող մայրուղին։ Ականատեսներին հաջողվել է պատահարը տեսանկարահանել։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի երեկոյան, գրում է Le Figaro թերթը։ Սողանքի հետևանքով դադարեցվել է Ֆրանսիայի և Իտալիայի միջև գնացքների երթևեկությունը: Նաև անորոշ ժամանակով երկու մայրուղիների մի շարք հատվածներում փակվել է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը։