Ֆրանսիայի պետական դպրոցների աշակերտուհիներին կարգելվի կրել աբայա՝ ավանդական մահմեդական զգեստ, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի կրթության նախարարությանը։
Արգելքը կկիրառվի սեպտեմբերի 4-ից՝ նոր ուսումնական տարին սկսելուն պես։
Այս քայլը տեղի է ունեցել ֆրանսիական դպրոցներում աբայա կրելու շուրջ ամիսներ շարունակվող բանավեճերից հետո:
Ավելի վաղ՝ 2010 թվականին Ֆրանսիան արգելեց դեմքի ամբողջական ծածկոցներ կրելը հասարակության մեջ, ինչը հարուցեց Ֆրանսիայի հինգ միլիոնանոց մահմեդական համայնքի զայրույթը: