Նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման: Այս մասին տեղեկացնում է Արցախպրեսը։
Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի, և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետից ադրբեջանցիներն առևանգել են երեք արցախցու։
–