ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Օգոստոսի 28-ին, ժամը 14։38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդՍ. Խ.) և «Opel» (վարորդ Գ. Խ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և վարորդին տեղափոխել շտապօգնության մեքենա: Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print