Անհանգստացած եմ Ադրբեջանի վրդովվեցնող պահվածքից

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։

«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է․ «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է իր վրդովեցնող պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության սահմանափակմանը և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», – գրել է Մենենդեսը՝ կից տարածելով նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print