Արցախի նախագահը խոսել է իր հրաժարականի մասին։

Արայիկ Հարությունյանի խոսքով վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշվի իր հրաժարակ տալու հարցը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում ավելի քան 6 ժամ տևած խորհրդակցությունից հետո Վերածննդի հրապարակում հավաքվածներին ներկայացրել է քննարկման արդյունքները։

Նա նշել է, որ քննարկվել է 3 հարցանցակետում երեկ ձերբակալված 3 երիտասարդների ճակատագիրը, հացի խնդիրը ճանապարհի բացման անհրաժեշտությունն ու առաջիկա օրերին իր հնարավոր հրաժարականի հարցը։ Հարությունյանը երաշխավորել է, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված երեք երիտասարդները շուտով կլինեն Ստեփանակերտում։

«Հուսադրող որոշակի լավ բաներ ունեմ։ Ես առաջին հերթին կփորձեմ կապ ստեղծել, որպեսզի խոսեմ մեր բալիկների հետ, և ստանամ հստակ օր, որ նրանք տեղ են հասնելու։ Դա երկար չի տևելու։ Եվ անձամբ իրենք՝ ի առևանգված երիտասարդների ծնողները կլսեն այն պաշտոնյայի անունը, ով բերելու և մեր բալիկներին թողնելու է Ստեփանակերտում»,- ասել է Հարությունյանը։

Նա նշել է, թե քննարկվել է նաև իր հրաժարականի հարցը։ «Այսօր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իմ մնալ-չմնալու հարցը։ Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ»,-ասել է Հարությունյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print