Առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը առաջնահերթ է․ Արայիկ Հարությունյան

Նախագահի խոսքով անձամբ կփորձի կապ հաստատել և հստակեցնել նրանց վերադարձի օրը Ստեփանակերտ:

Երեկ ուշ երեկոյան Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը ԱՀ նախագահի գլխավորությամբ արտահերթ նիստ է անցկացրել, որից հետո Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին մանրամասներ է ներկայացրել նախագահ Հարությունյան։

Արցախի նախագահը նշել է, որ առաջնահերթ կլուծեն Հակարիի կամրջի ապօրինի անցակետից առևանգված երիտասարդների վերադարձի խնդիրը: Նախագահի խոսքով անձամբ կփորձի կապ հաստատել և հստակեցնել նրանց վերադարձի օրը Ստեփանակերտ:

Խոսելով ստեղծված իրավիճակի մասին, Հարությունյանը նշել է՝ թերսնման հետևանքով ավելացել են մահերը, և օրերի ընթացքում պետք է լուծեն հացի խնդիրը, առաջին փուլում բացելով ճանապարհը, որը լինելու է բացառապես Լաչինը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print