Այժմ հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ։
64- ամյա ավստրիալացի կնոջ գլխուղեղից պիթոններին բնորոշ մակաբույծ որդ են հանել։ Բժիշկների խոսքով՝ սա մարդու վարակման առաջին դեպքն է, գրում է Euronews-ը։
Նշվում է, որ կինն ապրում է պիթոններով բնակեցված լճի մոտ։ Չնայած օձերի հետ ուղիղ շփումներ չի եղել, սակայն կինը հաճախ է հավաքել խոտաբույսեր և օգտագործել դրանք ճաշերի մեջ։
«Եթե պատկերացնենք մարդու ուղեղը, այն, իհարկե, բավական մեծ է, սակայն հսկայական չէ։ Այդ որդը 8 սմ երկարություն ուներ, կենդանի էր և ճոճվում էր, երբ մեր փորձառու նյարդավիրաբույժը դուրս բերեց այն»,- ասել է բժիշկ Սանջայա Սենանայկեն։
Նշվում է, որ Հարավային Նոր Ուելս նահանգից կինը երկար ժամանակ գանգատվել է որովայնի ցավից, հետո սկսել կորցնել հիշողությունն ու ընկել դեպրեսիայի մեջ։ Ուղեղի ՄՌՏ-ն հայտնաբերել է վիրաբուժական միջամտություն պահանջող պաթոլոգիաներ։ Այժմ հիվանդը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ որդը կարող է ձվեր թողած լինել, որոնք էլ կարող են վարակել օրգանները։
–