«Նուբարաշեն» ՔԿՀ-ում չնախատեսված խուզարկություն է իրականացվել

ՔԿՀ-ի ծառայողներն իրացրել են նախապես ստացված օպերատիվ տեղեկություններ։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, չնախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:

Արդյունքում՝ ընդհանուր օգտագործման պահարանում դրված գրքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է բջջային հեռախոս: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print