Արցախցի երիտասարդները խոսել են ընտանիքի անդամների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի օմբուդսմենը հանդիպել է Հակարիի կամրջից արցախցի երեք երիտասարդների հետ, Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը հեռախոսով խոսել են իրենց ընտանիքների անդամների հետ։ Նրանց Ադրբեջանը կեղծ մեղադրանքներով 10-օրյա կալանք է տվել, որից հետո, ըստ Ադրբեջանի դատախազության, հայ երիտասարդները «կվտարվեն Ադրբեջանից»։

Երեկ նաեւ ադրբեջանական ֆուռերըսննդով բեռնված, հատեցին Աղդամի ճանապարհը եւ ռուս խաղաղապահների թողտվությամբ մտան Արցախի տարածք: Սակայն արցախցիները շտապել էին Ասկերան-Ակնա հատված՝ այդ բեռների դեմն առնելու: Բացի նրանից, որ այդ բեռների ընդունումը համարում են մեկ քայլ դեպի Ադրբեջանի հետ ինտեգրացիա, նաեւ մտավախություն ունեն, որ այդ սնունդը պիտանի չի լինի օգտագործման համար ադրբեջանցիներից ամեն ինչ սպասելի է:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print