Ըստ քաղաքապետի մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք դեկտեմբերից շրջափակման մեջ են:
Մենք Արցախ ենք ուղարկել 10 բեռնատար, որոնք պարունակում են չհնացող պարենային սննդի միջոցներ, երեխաների սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ, այն ամենը, որը հանարավորություն կտա ձեզ դիմադրել:
Այս մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարներով շարասյունը ուղեկցել է Կոռնիձորի սահմանային հատված:
«Այստեղ ենք մենք այսօր, որովհետև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը ապրիլի 24-ին դիմեց մեզ և ասաց, որ պետք է գործել, ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին:Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունները պետք է միավորվեն ու կարողանան մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին»,- ասաց Փարիզի քաղաքապետը
Ըստ քաղաքապետի մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք դեկտեմբերից շրջափակման մեջ են:
«Մեր ուղերձը հստակ է և պարզ, մենք նախևառաջ կոչ ենք անում հարգել միջազգայիյն իրավունքը:
Արցախի բնակչությունը, արցախահայերը շրջափակման մեջ են գտնվում, անկախ իրենց կամքից, և այդ շրջափակումը իրականացվում է խախտելով, նաև 2020 թվականի հրադադարի հայտարարությունը»,- ասել է նա:
Քաղաքապետը նաև նշեց, որ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղապանության:
–