Ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտեց կարիերան

Նախկին հարձակվողը նշել է, որ հեռանում է որպես ֆուտբոլիստ, բայց «մնում եմ ձեզանից մեկը»։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի արդեն նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Ես չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցությունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Իսկ հիմա ես կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը…, միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ:

17 տարին երկար ժամանակ է: Հիմա տղաս է զբաղվում, ես հույս ունեմ, որ մենք կպահենք այս կապը, այն չերևացող կապը, որ միշտ եղել է մեր մեջ:

Ես հեռանում եմ որպես ֆուտբոլիստ, բայց մնում եմ ձեզանից մեկը»,- ասել է նա տեսանյութում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print