Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, սակայն տնտեսական կայուն զարգացում ապահովելու համար կարևոր է դրանք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտելիք ու որակյալ կադրեր։
Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Հարգելի ուսանողներ և դասախոսներ,
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորում է ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:Հայաստանում, Սյունիքի մարզում ու հատկապես ազդակիր համայնքներում (Կապան, Քաջարան) իրականացված մեր ծրագրերի զգալի մասը միտված է կրթության խրախուսմանը, կրթական ենթակառուցվածքների ստեղծմանն ու պայմանների բարելավմանը։
Միայն 2022 թվականին կրթության, կրթական հաստատությունների պայմանների բարելավման, ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման նպատակով, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ու սպորտի ուղղությամբ ԶՊՄԿ-ն հատկացրել է 800 միլիոն դրամ։ Մենք մտադիր ենք այս ծավալը ընդլայնել, քանի որ համոզված ենք՝ սա ծախս չէ մեր կողմից, այլ շահավետ ներդրում ապագայի համար։
Սիրելի աշակերտներ, Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, սակայն տնտեսական կայուն զարգացում ապահովելու համար կարևոր է դրանք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտելիք ու որակյալ կադրեր։
Այս առումով մենք վստահում ենք այս սերնդին և հավատում, որ ձեր շնորհիվ մեր ապագան առավել բարեկեցիկ ու ապահով է լինելու։ Խաղաղություն ու հզորություն Հայաստանին։
–