Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
«Հայաստանում տիրող լարված իրավիճակից բնակչության ուշադրությունը շեղելը և Ադրբեջանին մեղադրելը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում։ Ադրբեջանը կշարունակի միջոցներ ձեռնարկել սադրանքները կանխելու համար»,- գրել է Հաջիզադեն։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել էր Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային՝ նշելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են։