Մինչև երբ «Սպայկա»-ի բեռնատարները կմնան Կոռնիձորում․ «Հրապարակ»

Ճիշտ է` հայտարարվեց, որ փչացող ապրանքներ չկան այնտեղ, սակայն ընկերությունը, ըստ էության, մեծ վնասներ է կրում դրա արդյունքում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մեկ ամիս եւ մեկ շաբաթ է` «Սպայկա» ընկերության 20 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ բեռնված Հայաստանից Արցախ ուղարկվող մոտ 400 տոննա բեռով։ Ճիշտ է` հայտարարվեց, որ փչացող ապրանքներ չկան այնտեղ, սակայն ընկերությունը, ըստ էության, մեծ վնասներ է կրում դրա արդյունքում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե որքան կմնան այնտեղ։

Ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մհեր Ղազարյանը երեկ մեզ հայտնեց, որ մեքենաները պետությանը տրամադրվել են բացառապես անվճար հիմունքներով, եւ իրենց ընկերությունն է հոգում այդ բեռնատարների վարորդների պարապուրդի եւ մյուս ծախսերը: «Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կմնան»,- ասաց Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչեւ երբ են պատրաստվում մնալ Կոռնիձորում։ Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում իրենց բեռնատարների ծառայության արժեքը որքա՞ն է, Ղազարյանն ասաց, որ Հայաստանում իրենք ծառայություն չեն իրականացնում»։

Մանրամասները՝ այստեղ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print