Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է փոխգնդապետի ինքնազգացողությունը․ նա մահացել է հոսպիտալացման ճանապարհին

Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։08-ին, տեղեկություն էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Մարտիրոս բնակավայրի մոտակա սարերում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հրդեհաշիջմանը ներգրավվել էին ՆԳՆ փրկարար ծառայության մարտական 3 հաշվարկ, օպերատիվ 5 խումբ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականցնող կենտրոնից 2 խումբ, նաև Մարտիրոս համայնքի կամավորական ջոկատից փրկարարներ և Վայքի համայնքապետարանի ջրատար։

Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Վայքի բուժկենտրոն։

Փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Ներքին գործերի նախարարությունն ու ՆԳՆ փրկարար ծառայությունը կիսում են Արմեն Գասպարյանի կորստյան վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print