Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Թուրքիայի ԱԳ նախարարին հրավիրել է իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:
Այցի ընթացքում թուրք նախարարը Թեհրանում կանցկացնի բարձր մակարդակի շփումներ, կքննարկի բոլոր ոլորտներում հարաբերությունների բարելավման հնարավորությունները և կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների վերաբերյալ։
–