Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար․ ԱՄՀ-ն աջակցությունը կշարունակի

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում եւ երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում: Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նա նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ-ի համար:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին:

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՄՀ-ի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ այն նպաստում է մեր երկրում բարեփոխումների հավակնոտ օրակարգն առաջ մղելուն ու տնտեսական ակտիվությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ ՀՀ կենտրոնական բանկի ու ԱՄՀ-ի միջեւ արդյունավետ գործակցությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print