Հանքահորում փլատակների տակ 6 մարդ է մնացել

Փրկարար խմբեր են ուղարկվել տարածք՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում հանքահորում պայթյունի հետևանքով փլատակների տակ 6 մարդ է մնացել, տեղում աշխատում են շտապօգնության ծառայությունները, հայտնում է Fars-ը՝ հանրապետության Կարմիր մահիկի ընկերությանը հղումով։

«Դամգան քաղաքում (Սեմնանի նահանգ) Թազրե հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել, և փրկարար խմբեր են ուղարկվել տարածք՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար», – ասվում է զեկույցում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print