Կհիմնվի 15 հեռավար լաբորատորիա. Հայտնի է թեմաների ցանկը. ԿԳՄՍՆ

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը  և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով: 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի արդյունքում ընտրվել է 15 թեմա, որոնցից յուրաքանչյուրի համար գիտական հետազոտական խմբի աշխատանքի վարձատրության, գործուղումների, լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման ու սարքավորումների ձեռք բերման նպատակով նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ՝ 5 տարվա համար:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հեռավար կղեկավարեն Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբերը  և լաբորատորիաները՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու նպատակով: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print