Եգիպտոսում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր

Համագործակցության առավել ընդլայնման համար կողմերը կարևորել են նաև պաշտոնական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունների աշխուժացումը։ 

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։

Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու լրամշակումը։

Միաժամանակ, դեսպան  Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը նախատեսում է աշխատանքներ իրականացնել՝ գալիք տարում Եգիպտոսում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու ուղղությամբ։ Համագործակցության առավել ընդլայնման համար կողմերը կարևորել են նաև պաշտոնական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունների աշխուժացումը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print