Ռենատա Ալտն առաջարկել է ԼՂ շրջափակման պատասխանատուների դեմ պատժամիջոցներ կիրառել

Ալտն անհրաժեշտ է համարել, որ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը հանդես գան նախաձեռնություններով՝ «շրջափակման քաղաքական ճարտարապետների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու համար»։

Գերմանիայի Բունդեսթագի մարդու իրավունքների և մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատասխանատուների դեմ անձնական պատժամիջոցներ սահմանել։  

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում իսկապես խիստ մտահոգիչ է, և ես ուշադիր հետևում եմ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին»,- «Հայպրես» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան հայտարարել է Ալտը։

Ալտն անհրաժեշտ է համարել, որ Եվրոպական խորհուրդը և Եվրահանձնաժողովը հանդես գան նախաձեռնություններով՝ «շրջափակման քաղաքական ճարտարապետների դեմ անձնական պատժամիջոցներ կիրառելու համար»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print