Բոլորի մոտ եղել է այն կարծիքը, որ լավագույն թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։
Արցախի ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Արդարությունը», ՀՅԴ-ն և «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» նախագահի թեկնածու են առաջադրել պետնախարար Սամվել Շահրամանյանին:
Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ժողովրդի հետ շփման և խորհրդատվությունից հետո ենք որոշել, թե ում թեկնածությունն առաջադրենք։ Բոլորի մոտ եղել է այն կարծիքը, որ լավագույն թեկնածուն Սամվել Շահրամանյանն է։ Շատ կարևոր է միասնականությունն անձի շուրջ։ Ժողովրդի կողմից վստահություն կա Սամվել Շահրամանյանի նկատմամբ։ Շատ կարևոր է, որ խորհրդարանում այդ օրը կոնսեսուսային նախագահ ընտրվի»,- նշեց նա։
–