Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով:
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով:
Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար: Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ցածր առաջադիմություն ունեցողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով: 2023-2024 ուստարվանից հանրապետության բոլոր դպրոցներում Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հանվել է բացասական գնահատականը, և ցածր առաջադիմությունը չի կարող հիմք հանդիսանալ ուսումնառությունը կրկնելու համար:
Նոր կարգի համաձայն՝ ցածր առաջադիմություն ունեցող սովորողների ծրագրային բացը, ըստ անհրաժեշտության, կլրացվի երկարօրյա պարապմունքների միջոցով: Ուսումնառության ցածր արդյունքներ ունեցող սովորողների համար ծրագրային նյութի յուրացման ապահովման նպատակով հաստատություններին տրվելու է անհրաժեշտ ֆինանսավորում. որևէ վճար ծնողի կողմից չի լինելու:
Ծնողների դիմումի հիման վրա կազմակերպվող երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ մինչև սեպտեմբերի 10-ը, երկրորդ կիսամյակում՝ մինչև հունվարի 15-ը, և համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության:
Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին ուսումնառության արդյունքները բարելավելու համար երկարօրյա խմբերը ձևավորվում են ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ սկսած հոկտեմբերի 1-ից, երկրորդ կիսամյակում՝ սկսած փետրվարի 1-ից, համալրվում են ուսումնական տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության: Սովորողի երկարօրյա պարապմունքները դադարեցվում են ուսումնական պլանով սահմանված առարկայի դասավանդման ժամանակ առաջադիմության դրական արդյունք արձանագրելու դեպքում:
Հաստատության 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սովորողի ուսումնառության ցածր արդյունքների դեպքում առարկայական ծրագրի յուրացումն ապահովելու նպատակով Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա տվյալ առարկան դասավանդող ուսուցիչը կամ սովորողի դասղեկը երկարօրյա ուսուցում կազմակերպելու համար դիմում է տնօրենին՝ այն դասարաններում, որտեղ չի իրականացվում միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից առաջադիմության բնութագրող գնահատման միջոցով արձանագրված ցածր արդյունքներ ունենալու, այն դասարաններում, որտեղ իրականացվում է միավորային գնահատում, սովորողների կողմից որևէ առարկայից 2 անգամ անընդմեջ 1-3 գնահատական ստանալու դեպքերում:
Ուսումնառության ցածր արդյունքներ արձանագրած սովորողներին կրթական աջակցություն տրամադրելու նպատակով երկարօրյա խումբը կարող է ձևավորվել նույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող դասարանների սովորողներից (մեկից ավելի դասարանների առկայության դեպքում):
Երկարօրյա պարապմունքները կարող են իրականացվել կրթական 1-ին աստիճանում (տարրական)՝ շաբաթական առավելագույնը 2 ժամ, կրթության 2-րդ աստիճանում (հիմնական)՝ շաբաթական առավելագույնը 3 ժամ: Երկարօրյա խմբի պարապմունքներն անցկացնում է համապատասխան ուսումնական առարկան դասավանդող՝ տվյալ հաստատության որևէ ուսուցիչ:
–