ԱՄՆ ՊՆ խոսնակը հայտնել է, որ հայ-ամերիկյան «Արծիվ-գործընկեր 2023» զորավարժություններին մասնակցելու է 85 ամերիկացի և 175 հայ զինվորական։
Ըստ խոսնակի՝ ամերիկացիները, այդ թվում՝ Կանզասի ազգային գվարդիայի անդամները, Հայաստանի հետ 20 տարվա ուսումնավարժական գործընկերության փորձ ունեն և զորավարժություններին զինված են լինելու հրազեններով, այլ ոչ՝ ծանր զինատեսակներով։ Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։