Քաղաքացիները փոխհատուցում կստանան վնասված մեքենաների համար

Այդ գումարը ՊՆ-ին կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշում կայացրեց, որ փոխհատուցում կստանան այն քաղաքացիները, որոնց ավտոմեքենաները վնասվել են 44-օրյա պատերազմի ժամանակ։

Մասնավորապես, 88 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի՝ ընդհանուր 139 մլն 940 հազար դրամի չափով (88 տրանսպորտային միջոցներից 11-ը ոչնչացվել կամ մնացել է հակառակորդի դաշտում և առկա չէ, 77-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան):

Այդ գումարը ՊՆ-ին կհատկացվի ՀՀ կառավարության 2023 թվականի պահուստային ֆոնդից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print