Կապանի համայնքապետարանն իրազեկում է

Հանդիպումը տեղի կունենա Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում։

Կապանի համայնքապետարանը սեպտեմբերի 8-ին հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց մասնակցելու ԶՈՒ կազմակերպած հանդիպմանը։

«Զինված ուժերը պայմա­նագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումար­տակում զինվորական ծառա­յության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխա­տանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտո­նու­թյուն­ները և ծառայու­թյանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպա­տակով՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 16։00–ին, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի կունենա հանդիպում՝ պաշտպա­­­նության նախարարության պաշտոնատար անձանց և պայմանագրա­յին զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ»,-նշվում է հաղորդագրությունում։

։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print