20-ամյա ադրբեջանցին լրտեսել է Հայաստանի օգտին

Նրան սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ 

Ադրբեջանում 20-ամյա ուսանողուհին դատարանի առջև կկանգնի Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար: Ֆիդան Ալիևային մեղադրել են ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

Ըստ տարածված տեղեկության՝ Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստներից մեկը»։ Աղջիկը տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ է փոխանցել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է Telegram–ի միջոցով։ 

Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։ 

Նա հերքել է մեղադրանքները: Ինչպես գրում են ադրբեջանական թելեգրամյան ալիքները՝ նա չի իմացել, թե տղան, որի հետ ծանոթացել է սոցցանցով, հայ է, այլ կարծել է, թե ՌԴ քաղաքացի է: 

Ադրբեջանական ալիքներով տարածվում են նաև ձայնագրություններ, որոնք ենթադրաբար պատկանում են ուսանողուհուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print