Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում։ Տեղեկությունը իտալական Calcio e Finanza պարբերականինն է։

Միլանյան ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը հետևյալն է.

1. Հաքան Չալհանօղլու – 6,5 միլիոն եվրո (մաքուր),

2-3. Լաուտարո Մարտինես և Մարկուս Թյուրամ – 6 միլիոն եվրո,

4. Ալեսանդրո Բաստոնի – 5,5 միլիոն եվրո;

5. Բենջամին Պավարդժ – 5 միլիոն եվրո,

6. Նիկոլո Բարելլա – 4,5 միլիոն եվրո,

7-8. Ստեֆան դե Վրայ և Հենրիխ Մխիթարյան – 3,8 միլիոն եվրո,

9-10. Մարկո Արնաուտովիչ և Դավիդե Ֆրատտեսի – 3 մլն։

Հենրիխ Մխիթարյանը ազատ գործակալի կարգավիճակով «Ինտերին» է միացել 2022-ի ամռանը՝ մեկ տարով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print