Խարդախություն` 20 հազարանոց հուշանվերներով

Պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։

Ոստիկանությունը խարդախության դեպք է բացահայտել. պատվիրված սննդի դիմաց  վճարել են 20 հազարանոց հուշանվերներով։ Տեղեկությունը հայտնում են Ոստիկանությունից։

Օգոստոսի 23-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Ավան վարչական  շրջանի Բրյուսովի փողոցի շենքերից մեկի դիմաց հանդիպել է հավելվածի միջոցով սնունդ պատվիրած անհայտ  անձի հետ։

Պատվերի արժեքը կազմել է 23 հազար դրամ, պատվիրատուն վճարել է երկու 20 հազար դրամով հուշանվեր, ստացել մանրադրամը։ Նույն օրը նման  մեկ այլ ահազանգ է  ստացվել։ Հանցագործության մեխանիզմը նույն էր։

Պարզվել է, որ խարդախությունը կատարել են Ավան վարչական շրջանի երկու բնակիչներ՝ 19 և 24 տարեկան։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print